Թբիլիսիում 11 նոր մանկապարտեզ կկառուցվի

Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունը հաջորդ տարի մայրաքաղաքում կառուցելու է 11 նոր մանկապարտեզ: Գործակալության ղեկավար Կախաբեր Գվանցելաձեն տեղացիներին մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հետ ներկայացրել է նոր մանկապարտեզների ծրագրերը: Այս մասին տեղեկացնում է Թբիլիսիի քաղաքապետարանը:

Կախաբեր Գվանցելաձեի խոսքերով, Թբիլիսիի քաղաքապետի խոստումները քաղաքային մանկապարտեզների նոր, ժամանակակից չափանիշների կառուցման վերաբերյալ, կիրագործվեն և այս գործընթացը ապագայում էլ կշարունակվի:

«Մոտ ապագայում Իսանի թաղամասում կսկսվի նոր մանկապարտեզների կառուցումը: Այսօր մենք ներկայացրել ենք 11 նոր նախագիծ, որոնք կկառուցվեն Թբիլիսիի վեց թաղամասերում: Համապատասխանաբար, Թբիլիսիում կլինի 11 նոր մանկապարտեզ, որոնք կընդունեն ավելի քան 3000 երեխայի և աշխատանքով կապահովեն մոտ 600 անձի», — ասել է գործակալության ղեկավար: