Թբիլիսիում տեղի է ունեցել «Ոչ նացերին» կարգախոսով ակցիան

Նոյեմբերի 25-ին Թբիլիսիի ազատության հրապարակում տեղի է ունեցել «Ոչ նացերին» (նկատի ունեն «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությանը) կարգախոսով ակցիան, որը կազմակերպել էր «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը:

«Հայրենասերների դաշինք»-ի առաջնորդ Իրմա Ինաշվիլիի հայտարարությամբ, ակցիայի մասնակիցները չեն ուզում, որպեսզի երկիրը վերադառնա բռնության, ունեցվածքի հափշտակման և քաղաքացիների հալածման շրջան:

Ակցիայի կազմակերպիչները նշել են, որ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանությունը երբևէ չպետք է վերադառնա՝ ներկաներին կոչ անելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցել Սալոմե Զուրաբիշվիլիին: Փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը:

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 28-ին։