Ուսանողների մի մասը ևս պետական աջակցություն կստանա

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ուսանողների մի մասը ևս պետական աջակցություն կստանա։ Վարչապետի խոսքով՝ կառավարության սոցիալական աջակցության երրորդ փուլի հիմնական թիրախը երիտասարդությունն է, որպեսզի նրանց կրթության համար ռիսկեր չառաջանան։

Կառավարության որոշմամբ՝ ուսանողներին, որոնց սոցիալական բալը 150 000-ը չի գերազանցում, պետությունը կփոխհատուցի 2020-2021 ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձը։ Ուսման վարձը կփոխհատուցվի նաև այն ուսանողներին, որոնց սոցիալական բալը 150 000-ը չի գերազանցում, և ուսման վարձը չվճարելու համար դադարեցվել է նրանց ուսանողի կարգավիճակը։

Վարչապետի խոսքով՝ ընդհանուր առմամբ սոցիալական ծրագրից Վրաստանում կօգտվի 33 000-ից ավել ուսանող։