«Վրացական երազանքի» շտաբի երկրորդ հարկից ընկած «Մթավարիի» օպերատորը բազմաթիվ վնասվածքներ ունի

«Վրացական երազանքի» շտաբում տեղի ունեցած միջադեպի ժամանակ տուժած «Մթավարի» հեռուստաընկերության օպերատորը գտնվում է «New Hospitals» կլինիկայում:

Բժշկի խոսքով՝ կոնքի և ազդրոսկրի ոսկորները հետազոտելուց հետո կասկած է առաջացել ազդրոսկրի գծային կոտրվածքի մասին:

Նախօրեին  տեղի ունեցածի կապակցությամբ հարցաքննվել է «Մթավարի Արխիի»   լրագրող Բեքա Կորշիան: Փաստաբանի խոսքով ՝ նա քննությանը տրամադրել է բազմակողմանի տեղեկատվություն:

Միջադեպի մասին`

«Մթավարի» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իրենց օպերատորին գցել են «Վրացական երազանքի» շտաբի երկրորդ հարկից