Վրաստան է այցելում Նիդերլանդների թագավորության ԱԳ նախարարը

Այսօր՝ հունվարի 21-ին պաշտոնական այցով Վրաստան է ժամանում Նիդերլանդների թագավորության Արտաքին գործերի նախարար Ստեփ Բլոկը:

Երկօրյա այցի շրջանակներում Ստեփ Բլոկը կհանդիպի Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիին, Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ  կայցելի Օձիսի գյուղ, որտեղ կծանոթանա շփման գծում ստեղծված իրավիճակին:

Վրաստանի ԱԳ նախարարության տեղեկատվությամբ, երկու երկրների ԱԳ նախարարները կքննարկեն երկկողմանի և բազմակողմանի համագործակցության հարցեր, Վրաստանի Եվրոպական և Եվրատլանտյան ինտեգրացիայի գործընթացը, երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցերը և Վրաստանի բռնազավթված շրջաններում ստեղծված իրավիճակը:

Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարությամբ, վերջին 10 տարում Նիդերլանդների թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պաշտոնական այցով Թբիլիսի չեն ժամանել: