Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ ԵԽ-ի համաձայնագրին

Եվրախորհուրդը Ուկրաինայի համար վնասների ռեգիստր է ստեղծում, որը կդառնա ռուսական ագրեսիայի զոհերին փոխհատուցում վճարելու միջազգային առաջին մեխանիզմը։ Որոշումն ընդունվել է Եվրախորհրդի գագաթնաժողովում, որը մայիսի 16-17-ը հյուրընկալվել է Ռեյկյավիկում։

Եվրախորհրդի պաշտոնական կայքում այսօր՝ մայիսի 17-ին, հրապարակված տեղեկատվության համաձայն, 43 երկիր և Եվրամիությունն արդեն միացել կամ հաստատել են համաձայնագրին միանալու իրենց մտադրությունը։

Հարկ է նշել, որ Վրաստանն այն 40 երկրների թվում է, որոնք արդեն իսկ միացել են համաձայնագրին։ Փաստաթղթին աջակցել են նաև Եվրոպական խորհրդի ոչ անդամ երկրները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան և Ճապոնիան։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատմական որոշում է անվանել կազմակերպության հովանու ներքո գտնվող ռեեստրի ստեղծումը։ Գլխավոր քարտուղարի խոսքով, սա առաջին որոշումներից մեկն է, որը որոշում է Ռուսաստանի պատասխանատվություն կրելու իրավական պարտավորությունը։

Ի դեպ, Ռեյկյավիկի գագաթնաժողովին  մասնակցում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: