Վրաստանը մտադիր է ձեռք բերել իսրայելական EXO-CD24 դեղամիջոցը

Վրաստանը մտադիր է սկսել գործածել իսրայելական արտադրության EXO-CD24 դեղամիջոցը` քովիդ հիվանդների բուժման համար` հաղորդում է  առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Աշխատանքային այցով Թբիլիսիում է Թել-Ավիվի հիվանդանոցի ղեկավարը, որտեղ ստեղծվել է դեղամիջոցը: Վրաստանի առողջապահության նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները:

Ըստ հիվանդանոցի տնօրեն Նադիր Արբերի` EXO-CD24-ը բարձր արդյունավետություն է ունեցել` ինչպես կորոնավիրուսի թեթև, այնպես  էլ ծանր  ընթացքի դեպքում: Հյուրը հույս է հայտնել, որ դեղամիջոցը կօգնի նաև Վրաստանի` մեծ թվով քաղաքացիների:

Լուսանկարը` ԱՆ-ի ֆեյսբուքյան էջից