Վրաստանում ապրիլին զբոսաշրջիկների թիվն ավելացել է

Վրաստանի ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ 2021 թվականին զբոսաշրջության ցուցանիշը  2019-ի  25%-ն կազմելու, զբոսաշրջիկների ու այցելուների թիվն ավելանալու է հատկապես տարվա երկրորդ կեսին:

Զբոսաշրջության ոլորտը կորոնավիրուսից առավելապես տուժածն է: 2019-ը ռեկորդային տարի էր` տուրիզմի տեսանկյունից: Օտարերկրյա այցելուների  թիվն անցավ  9,3 միլիոնից, եկամուտները կազմեցին 3,3 միլիարդ դոլար: Ռեկորդային ցուցանիշը շատերին ստիպեց այս ոլորտում ներդրումներ  անել,  պատրաստվել 2020-ին։ Նախորդ տարի տուրիզմից եկամուտը կազմել է  ընդամենը 427,7 հազար դոլար:

Ապրիլին այցելուների  թվի աճ է նկատվել:  Վրաստանում մինչ պանդեմիան, տուրիզմին բաժին էր ընկնում երկրի տնտեսության 10%-ը, 2020-ին սահմանափակումների պատճառով  գրեթե 90%-ով նվազել են:

Ներկայումս զբոսաշրջիկները Վրաստան մուտքի իրավունք ունեն միայն օդային ճանապարհով:

2021 թվականի առաջին 4 ամսվա ընթացքում օտարերկրյա այցելուների թիվը կազմել է   220,4 հազար, սա  90,3%-ով ցածր է 2019-ի ցուցանիշից:

Հետաքրքիր է իմանալ`

Covid-անվտանգ տուրիզմ Վրաստանում. ի՞նչ է պետք իմանալ