Վրաստանից մեքենաների արտահանմամբ Հայաստանն առաջին եռյակում է

Վրաստանից թեթև մարդատար ավտոմեքենաների արտահանման գումարն աճել է 98 տոկոսով։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):

Ըստ տվյալների, եթե 2021 թվականին Վրաստանից արտահանվել է 456,5 մլն դոլար արժողությամբ մեքենաներ, ապա 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 903,8 մլն դոլար։ Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականին Վրաստանից 79 հազար 887 մեքենա է արտահանվել, իսկ 2021 թվականին՝ 63 հազար 860 մեքենա։

Ի դեպ, 2022 թվականի տվյալներով՝ Վրաստանից արտահանվող ապրանքերի մեջ մարդատար ավտոմեքենաները երկրորդ տեղում են, իսկ ներմուծվող ապրանքների մեջ՝ առաջին տեղում։ 2022 թվականին Վրաստանից ամենաշատ մարդատար ավտոմեքենաներն արտահանվել են հետևյալ երկներ.

  • Ադրբեջան՝ 30 հազար 452 մեքենա՝ 308,4 մլն դոլար,
  • Ուկրաինա՝ 12 հազար 673 մեքենա՝ 119,8 մլն դոլար,
  • Հայաստան՝ 11 հազար 932 մեքենա՝ 144,7 մլն դոլար,
  • Ղազախստան՝ 7 352 մեքենա՝ 104,4 մլն դոլար,
  • Ղրղզստան՝ 7 441 մեքենա` 70,9 մլն դոլար,
  • Ռուսաստան՝ 5 395 մեքենա՝ 75,6 մլն դոլար,
  • Տաջիկստան՝ 2 610 մեքենա՝ 17,2 մլն դոլար,
  • Բելգիա՝ 540 մեքենա՝ 24,7 մլն դոլար,
  • Մոլդովա՝ 313 մեքենա՝ 3,082 մլն դոլար,
  • Բելառուս՝ 230 մեքենա՝ 6,4 մլն դոլար: