Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը Մառնեուլիում հումանիտար օգնություն է տրամադրել

Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը հումանիտար օգնություն է տրամադրել Մառեուլիում:

600 փաթեթ կբաժանվի Մառեուլիի ու Բոլնիսիի անապահով ընտանիքներին: Վրաստանում  Ադրբեջանի դեսպան Դուրսեն Հասանովն ասել է, որ ակցիան արվում է՝ հանուն Վրաստանի ու Ադրբեջանի բարեկամության՝ Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ: Ակցիան շարունակվելու է Ռուսթավիում, Կախեթիում, Գարդաբանիում, Թբիլիսիում, Շիդա Քարթլիում: