Վրաստանում ավելացել են ռուսաստանյան և բելառուսական ընկերությունները

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ մարտին Վրաստանում գրանցվել է 9 114 ընկերություն, ինչը 72 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Հատկանշական է, որ այս թվով ընկերություններ նույնիսկ մինչ համավարակը Վրաստանում գրանցված չեն եղել։ Օրինակ՝ 2019 թվականի մարտին գրանցվել է ընդհանուր առմամբ 4 620 նոր սուբյեկտ։

Ըստ Geostat-ի՝ 2022 թվականի մարտին Վրաստանում՝ ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ գրանցվել է 147 ընկերություն, իսկ առաջին եռամսյակում՝ 191:

Business Media Georgia-ի (BMG) փոխանցմամբ՝ համավարակային 2020 և 2021 թվականների առաջին եռամսյակում գրանցվել է երկու անգամ ավելի քիչ ռուսական ընկերություն, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակում՝ 222 ընկերություն, ինչը 16 տոկոսով ավելի է այս տարվա համեմատ։

Այս տարվա առաջին եռամսյակում Բելառուսի քաղաքացիները Վրաստանում հիմնել են 77 ընկերություն, 2021-ին՝ 2 և 2020-ին 5-ի ընկերություն:

Ուկրաինայի քաղաքացիներն առաջին եռամսյակում հիմնել են 40 ձեռնարկություն, այդ թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 4-ով։