Վրաստանում ձմեռային հանգստավայրերը կբացվեն փետրվարի 25-ին

Փետրվարի 25-ից Վրաստանի լեռնային հանգստավայրերը կվերականգնեն աշխատանքը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ կառավարության գլխավորած կորոնավիրուսի դեմ պայքարի միջգեատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:

Միաժամանակ, մարտի 8-ից կբացվեն նաև լեռնային հանգստավայրերի ճոպանուղիները:

Տնտեսական ուղղությամբ սահմանափակումների վերացման շարքում է նաև միջհամայնքային տրանսպորտի աշխատանքի վերսկսումն ու ռեստորանների աշխատանքի վերականգնումը: