Վրաստանում ՀՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Վրաստանին

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Վրաստանին: Թեմայի հետ կապված դեսպանության ֆեյսբուքյան էջում երեք լեզուներով շնորհակալական հրապարակում է արվել:

«Շնորհակալություն Վրաստանի ղեկավարությանը` հայ գերիներին Հայաստան  վերադարձման գործում ցուցաբերած աջակցության համար»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի ակտիվ մասնակցությամբ` ադրբեջանական կողմն ազատ է արձակել հակամարտության ընթացքում ձերբակալված ՀՀ 15 քաղաքացիների։ Նրանք արդեն Հայաստանի տարածքում են:

Վրաստանի միջնորդությամբ 15 հայ գերի կվերադառնա Հայաստան

ԱՄՆ-ն իր երախտագիտությունն է հայտնում Վրաստանի կառավարությանը` հայ-ադրբեջանական քայլերին աջակցելու համար