Վրաստանում տղամարդիկ գրեթե բոլոր ոլորտներում կանանցից շատ աշխատավարձ են ստանում

Վրաստանի Վիճակագրության ազգային  ծառայության կողմից հրապարակված տեղեկության համաձայն, 2021 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում  ամսական միջին աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ 4.4 %-ով (53.5 լարիով) աճել է և կազմել 1 256.2 լարի:

Ըստ Geostat-ի` գործունեության տեսակների համաձայն, տղամարդկանց աշխատավարձերը գրեթե բոլոր ոլորտներում գերակշռում են կանանց աշխատավարձերին:

2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում միջին աշխատավարձը 1 022.9, իսկ տղամարդկանցը՝ 1 473.4 լարիով է սահմանվել: Կանանց տարեկան աշխատավարձն աճել է 62.5 լարիով, իսկ տղամարդկանցը՝  49.5 լարիով:

Ինչ վերաբերում է միջինից բարձր աշխատավարձ ունեցող ոլորտներին, դրանք են՝

  • Ֆինանսական և ապահովագրական գործունեությունները՝ 2 448.5  լարի (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի հետ համեմատ նվազել է 5.7 տոկոսով)
  • Տեղեկատվություն և հաղորդակցություն՝ 2 159.8 լարի (աճել է 14.4 տոկոսով)
  • Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություններ՝ 1 798.9 լարի (աճել է 0.2 տոկոսով)
  • Շինարարություն՝ 1 664.5 լարի (նվազել է  2.3  տոկոսով)

2021թ. առաջին եռամսյակում բիզնեսի ոլորտի աշխատակիցների միջին աշխատավարձն աճել է 56.5  լարիով և կազմել 1 283.5  լարի:

Ամենաբարձր  աշխատավարձը արվեստի, ժամանցի ու հանգստյան գործունեության (2 319.4 լարի, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի հետ համեմատ աճել է  30.5  տոկոսով), նաև տեղեկատվության ու հաղորդակցության (2 204.0 լարի, աճել է 14.7 տոկոսով) ոլորտներում է արձանագրվում:

2021 թվականի առաջին եռամսյակում ոչ արտադրական ու ֆինանսական սեկտորում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է  52.2 լարիով ու 1 213.3  լարի կազմել:

Միջինից բարձր աշխատավարձ ունեն ֆինանսական  և ապահովագրական ոլորտներում աշխատողները։