Վրաստանում զբաղվածների թիվը զգալիորեն աճել է. ֆիննախարար

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով, վերջին շրջանում Վրաստանում զբաղվածների (աշխատողների) թիվը զգալիորեն աճել է՝ մոտավորապես 70 հազար մարդով։

Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Խուցիշվիլին նշել է՝ Վրաստանը պատմականորեն լավագույն ցուցանիշն ունի զբաղվածության առումով։

Ըստ նրա՝ կառավարությունն ապագայում էլ ավելի մեծ առաջընթաց է ակնկալում, քանի որ տնտեսական ակտիվությունն աճում է։

«Հիմա մենք ունենք պատմականորեն զբաղվածության լավագույն ցուցանիշը։ Սա ոչ միայն զբաղվածության, այլև բազմաթիվ այլ ուղղություններով է: Դրա համար հիմնական որոշիչ գործոնը տնտեսական քաղաքականությունն ու տնտեսական աճն է, որը մենք ունեցել ենք Վրաստանում վերջին 2 տարիներին»,- ասել է Խուցիշվիլին։

Նախարարի հավաստմամբ՝ վերջին երկու տարիներին Վրաստանն ունեցել է երկնիշ տնտեսական աճ: