Երեկվա օրը համառոտ. ապրիլի 2

Ռիկոթիի ավտոթունելի (հին թունել) երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի:

Ապրիլի 3-ից Վրաստանում մեկնարկում է ուսուցչի առարկայի, ավագ հատուկ ուսուցչի և հիմնական մասնագիտական ​​հմտությունների քննություններին գրանցումը:

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի տարածքում դե ֆակտո պաշտպանության նախարարությանը պատկանող ՄԻ-24 ուղղաթիռ է կործանվել։

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին բացասաբար է գնահատում Վրաստանի խորհրդարանում քննարկվելիք օրինագիծը, որի նպատակը գենդերային քվոտաների վերացումն է։

Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, վերջին շրջանում խարդախության դեպքեր են գրանցվել, որոնք իրականացվում են հատուկ ծրագրերի (այդ թվում՝ AnyDesk) կիրառմամբ։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը դիմել է ԱՄՆ դեսպանատուն՝ դատավորների նկատմամբ պատժամիջոցները վերացնելու խնդրով։

Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից զավթված Ախմաջի գյուղի (Ախալգորիի մունիցիպալիտետ — հեղ.) մոտ ապօրինաբար ձերբակալված Ալեքսի Ադեիշվիլին ազատ է արձակվել և գտնվում է կենտրոնական (Վրաստանի — հեղ.) կառավարության կողմից վերահսկվող տարածքում։

Վրաստանյան 20-ից ավելի հասարակական կազմակերպություններ (ՀԿ) արձագանքել են 2023 թվականի մարտի 7-9-ին ծավալված «գործակալների օրենքի» դեմ բողոքի ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսի դատական գործին և պնդել, որ լսումներն անհիմն են ձգձգվում: