Երեկվա օրը համառոտ. հունիսի 2

Հունգարական Wizz Air ավիաընկերությունը Քութայիսիի օդանավակայանում օդանավերի թիվը հասցրել է 3-ի:

Ռուսական Red Wings ավիաընկերությունը դեպի Վրաստան թռիչքներ է նախատեսում հունիսի 15-ից:

Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, Վրաստանում ջրծաղիկի դեպքեր են գրանցվում, սակայն տագնապալի առիթ չկա։

Ֆինանսական Bloomberg առևտրային համակարգում հունիսի 2-ի ժամը 12:00-ի դրությամբ մեկ դոլարը վաճառվել է 2.6400 լարիով։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Gesostat) փոխանցմամբ՝ 2023 թվականի մայիսին, ապրիլի համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,1 տոկոս:

Սամցխե-Ջավախեթի այցի շրջանակներում Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին Ախալքալաքում տեղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է շրջանում լայնածավալ տեղեկատվական արշավի մեկնարկի մասին։

Ախվլեդիանին մասնակցել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո (Գումբուրդո) գյուղի նորակառույց մանկապարտեզի բացմանը։

Tbilisi Pride շաբաթն այս տարի կանցկացվի հուլիսի 1-ից 8-ը:

Հայտնի է Վրաստանի ֆուտբոլի հավաքականի կազմը Կիպրոսի և Շոտլանդիայի հետ խաղում:

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի խոսքով, 2024 թվականին Զբոսաշրջության համաշխարհային օրը կնշվի Վրաստանում:

Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարարության հաղորդագրության համաձայն, ԿԳ նախարար Գիորգի Ամիլախվարիի որոշմամբ առաջատար և մենթոր ուսուցիչների կարգավիճակը բարձրացնելու հմտությունների քննության գրանցումը հետաձգվել է մինչև 2024 թվականի սկիզբ։

Transparency International-Վրաստանը (TI) հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ երկրի 20 պետական ​​գերատեսչություններ պարզեցված գնումների պայմանագրերը չեն հրապարակում, այդ թվում են այնպիսի կարևոր մարմիններ, ինչպիսիք են կառավարության վարչակազմը, ներքին գործերի նախարարությունը, նախագահի աշխատակազմը, պետական ​​անվտանգության ծառայությունը և այլն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պարզաբանել է մայիսի 30-ին Բրատիսլավայում հնչեցրած իր հայտարարությունները, որոնք բուռն քննադատության են արժանացել:

Հայկական Team Invest ներդրումային ընկերությունը ձեռք է բերել Վրաստանի առաջատար երեք օպերատորներից մեկի՝ SkyTel-ի 30 տոկոս բաժնեմասը։

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքել է հունիսի 1-ին Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած իրադարձություններին: