Երեկվա օրը համառոտ. հունիսի 7

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկիի խոսքով, շատ կարևոր է՝ օգտագործել մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածը ԵՄ 12 առաջնահերթությունների հարցում հնարավորինս մեծ առաջընթացի հասնելու համար:

Վերջին մեկ տարում Վրաստանի կառավարությունը 19 վարկային/դրամաշնորհային համաձայնագիր է ստորագրել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ՝ ընդհանուր առմամբ ստանալով 764 մլն դոլար։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է Ուկրաինայի «Կախովկա ՀԷԿ»-ի պայթյունին:

Վրաստանից չվերահսկվող Ախալգորիի մունիցիպալիտետի Ախմաջի գյուղի մերձակայքում ռուսական ուժերը ապօրինաբար Վրաստանի քաղաքացու են ձերբակալել:

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ հետաքննություն է սկսվել հաշմանդամություն ունեցող աղջիկների նկատմամբ ենթադրյալ սեռական բռնության և տեսագրությունների տարածման սպառնալիքի գործով:

Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի մարզի Զուգդիդի քաղաքի Սուրբ Լուկասի հիվանդանոցում 5-ամյա երեխա է մահացել:

Վրաստանում Ղրիմ-Կոնգո տենդով վարակված ութ քաղաքացիներից մեկը՝ 60-ամյա տղամարդը, հունիսի 3-ին մահացել է:

Ռուս գեղասահորդներ Գլեբ Սմոլկինը և Դիանա Դևիսը հաստատել են Վրաստանի հավաքականում հանդես գալու լուրը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Չոու Չանգ Վոնին:

Վրաստանի հանրային դպրոցներում 2023-2024 ուսումնական տարվա համար առաջին դասարանցիների գրանցման 3-րդ փուլը կմեկնարկի հունիսի 8-ին՝ ժամը 09:00-ին, և կշարունակվի մինչև հունիսի 23-ը, տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը։

Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) միասնական ազգային քննությունների անցկացման ժամկետի վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն է համարել։

Վրաստանի Ծալենջիխա քաղաքում կկառուցվի «Վրաստանի համալսարանի» Քեմբրիջի միջազգային դպրոցը:

Լագոդեխիի մունիցիպալիտետում ուժեղ քամին վնասել է տասնյակ շենքեր, մեքենաներ ու տներ։