Երեկվա օրը համառոտ. հունվարի 16

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկակական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն արժանացել է Սանդրո Ախմետելիի անվան մրցանակի։

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Խոժոռնի գյուղում երկու փողոց կվերականգնվի:

Թբիլիսիի քաղաքապետարանը, հիմնվելով սեփական լաբորատորիայից ստացված եզրակացությունների վրա, հայտարարել է, որ Թբիլիսիի Ծերեթելիի պողոտայի վերականգնման աշխատանքները անորակ են կատարվում:

Բաքվում կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Վրաստանի քաղաքացի է զոհվել:

Գլդանիում՝ Ախմետելիի մետրոյի մոտակայքում, թիվ 348 ավտոբուսում միջին տարիքի տղամարդ է մահացել։

Վրաստանյան ընկերությունների 22 տոկոսը հունվար-մարտ ամիսներին թանկացում է կանխատեսում։

Հունվարի 15-ին Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հրաման է ստորագրել, համաձայն որի` գրասենյակը շարունակել է հետևել մեղադրյալ/դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիին մատուցվող բժշկական ծառայությունների համարժեքությանն ու համագործակցել նրա առողջական վիճակը գնահատելու համար ստեղծված մասնագետների/փորձագետների խմբի հետ։

Ակտիվիստները մարտյան ցույցերի ժամանակ ձերբակալված Լազարե Գրիգորիադիսին ազատ արձակելու պահանջով Եվրախորհրդարանի դիմաց ցույց են անցկացրել: