Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 20

Վրաստանի ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության անդամ Լևան Իոսելիանին հայտարարել է, որ ուսանողների համար բնակարանի ապահովումը պետք է նախապայման դառնա բուհերի հավատարմագրման (ավտորիզացիայի) համար։

Վրաստանի խորհրդարանի «Քաղաքացիներ» կուսակցությունից պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին ասել է, որ զարմացած է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ամբարտավանությունից՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ֆոնին։

Թբիլիսիի համերգասրահի (ֆիլհարմոնիայի) տարածքում վերանորոգման աշխատանքների պատճառով սեպտեմբերի 20-ից փակ կլինի Կոստավայի փողոցը:

«Բարաքա» ալյուր արտադրող գործարանի տնօրեն Լադո Բիձինաշվիլիի խոսքով, խոշոր ալյուր արտադրող գործարաններից մի քանիսը փոքր ծավալով, սակայն արդեն վերսկսել են աշխատանքային գործընթացը:

Ակտիվորեն շարունակվում են Բաթումի (Անգիսա)-Ախալցխա ներքին համապետական ​​նշանակության մայրուղու Խուլո-Զարզմի հատվածի վերակառուցման աշխատանքները:

Գորիի մունիցիպալիտետի Քուշի գյուղի բնակիչները սեպտեմբերի 19-ին գյուղի մերձակայքում նկատել են ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչներին` պարիսպներ տեղադրելիս։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում բնակիչները դժգոհում են ռուսաստանցի հանգստացողներից: Աբխազները բողոքում են գողության, գույքը վնասելու դեպքերից և ընդհանուր անպատշաճ վերաբերմունքից:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Twitter-ում անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեսի հետ հանդիպմանը։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) աշխատակիցները, օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, օրերս Թբիլիսիում, Սամցխե-Ջավախեթիում, Գուրիայում և Մեստիայում առգրավել են ապօրինի հրազեն և զինամթերք. չորս անձ ձերբակալվել է։

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլիի խոսքով, անհրաժեշտության դեպքում Վրաստանը պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական գործընթացում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Եվ վերջում՝ Արևմտյան Վրաստանում սեպտեմբերի 21-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 24-ի ցերեկը կլինի +20, +25, իսկ սեպտեմբերի 24-25-ը կնվազի մինչև +17, +22 աստիճան։