Զուգդիդիում բանկի կողոպուտ է. կան պատանդներ

Զուգդիդիում տեղակայված «Վրաստանի բանկ» ներխուժում է տեղի ունեցել, տարածված տեղեկության համաձայն՝ հանցագործը մեկն է: Վերջինս մի քանի անգամ հրազենից կրակել է ու ըստ հեռուստաընկերությունների, շուրջ 2 տասնյակ պատանդ վերցրել:

Պատանդ են վերցվել ինչպես աշխատակիցները, այնպես էլ հաճախորդները: Տեղում աշխատող լրագրողները հայտարարում են, որ որոշ պատանդներ՝ մեծահասակ ու հղի կանայք, մի քանի տղամարդ, ազատ են արձակվել: Ինչպես հայտնում են ազատ արձակվածները, հանցագործը պահանջում է կես մլն ԱՄՆ դոլար և ուղղաթիռ:

Տեղում մոբիլիզացված են ոստիկաններ ու հատուկջոկատայիններ: Համացանցում տարածվել են կադրեր, թե իկնչպես է հանցագործը տեղաշարժվում բանկում, ինչպես նաև լուսանկարներ ներսից:

Տեղի ունեցածի հետ կապված ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 179-րդ, 236-րդ և 144-րդ հոդվածներով: «Վրաստանի բանկը» նշել է, որ մշտական կապի մեջ է ՆԳՆ-ի հետ, գործում է վերջինիս խորհուրդների համաձայն: