Զուրաբիշվիլիին արված նվիրատվությունները գերազանցում են մնացած թեկնածուների ընդհանուր նվիրատվություններին

Ամենամեծ նվիրատվությունը ստացել է իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուարբիշվիլին։

Այս մասին ասված է Transparency International-Georgia կազմակերպության հրապարակած հաշվետվությունում։ Կազմակերպությունը ուսումնասիրել է Զուրաբիշվիլիին նվիրատվություն փոխանցած բժիշկների հարցը: ՀԿ-ի տեղեկատվությամբ, աուդիտի ծառայությունը խնդրին համարժեք գնահատական չի տվել:

ՀԿ-ի պարզաբանմամբ, խնդիրներ են հայտնաբերվել նաև թեկնածուների ունեցվածքի մասին հայտարարագրերում:

«Սալոմե Զուրաբիշվիլիին արված նվիրատվությունները գերազանցում են մնացած թեկնածուների ընդհանուր նվիրատվություններին: Ուսումնասիրվել է նաև բժիշկների նվիրատվության հարցը, որն ամենայն հավանականությամբ վերաբերում է երրորդ անձի կողմից նվիրատվությանը: Աուդիտի ծառայությունը այս հարցով հետաքննություն է սկսել, սակայն դեռևս որոշում չի ընդունել», — հայտարարել է Transparency International-Georgia ոչ կառավարական կազմակերպության ծրագրի համակարգող Լևան Նատրոշվիլին: