«Եվրոպական Վրաստան»-ը մեղադրում՝«Վրացական երազանք»-ը հերքում է. Ջավախքի թեկնածուները ՀՀ քաղաքացի՞ են

kandidati

«Եվրոպական Վրաստան»-ի տեղեկատվությամբ, ՏԻՄ ընտրություններին մասնակցող մեծամասնական պատգամավորության 3 թեկնածու, ովքեր իշխող թիմից են, Հայաստանի քաղաքացիմեր են: Թբիլիսիում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Գիորգի Կանդելակին պահանջել է վերջիններիս հեռացնել ընտրություններից: Ըստ նրա Ջավախքում ՏԻՄ ընտրություններին մասնակցող թեկնածուներ Կարապետ Պալոյանը, Էդուարդ Էլիազյանը և Էրիկ Բերիկյանը, Վրաստանի օրենսդրության համաձայն՝ իրավունք չունեն մասնակցելու ՏԻՄ ընտրություններին:

«Jnews» լրատվականի փոխանցմամբ՝ «Վրացական երազանք»-ի Ախալքալաքի նախընտրական շտաբում հերքել են վերոնշյալ տեղեկատվությունը:

«Նրանք մեր թշնամիներն են: Այդ Կանդելակին ստում է: Մեր պատգամավորության թեկնածուները Վրաստանի քաղաքացիներ են: Իսկ անձնագրերը, որը նրանք ցույց են տվել, իրենք են սարքել, ծախսելով գումարներ: Միշտ ուժեղին զրպարտում են, ցանկանում են սևացնել մեր անունը: Միշտ այդպես է, աշխարհն է այդպիսին: Այդ ամենը սուտ է: Մեզ այդ մարդիկ ներկայացրեցին Վրաստանի քաղաքացիության ներքին անձնագրերը և մենք գրանցեցինք նրանց որպես պատգամավորության թեկնածուների: Նրանք մեր քաղաքացիներն են, հոգով ու սրտով»,- Jnews-ի հետ զրույցում հայտարարել է «Վրացական երազանք»-ի՝ Ախալքալաքի նախընտրական շտաբի ղեկավար Ջումբեր Լոմսաձեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>