Թբիլիսիում էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել է

Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման վերահսկիչ հանձնաժողովի (ՍԵՄԵԿԻ) որոշմամբ 2018 թվականի հունվարի 1-ից «Թելասի» Էլեկտրաբաշխիչ ընկերության բաժանորդների համար էլեկտրաէներգիայի սակագինը կավելանա 1,5 թեթրիով:Վերոնշյալ որոշումը ընդունվել է հանձնաժողովի այսօրվա նիստում:

Հիշեցնենք, որ մինչ օրս մինչև 101 կվտ սպառած էլեկտրաէներգիայի համար, 1 կվտ էլեկտրաէներգիայի սակագինը կազմում էր 12,980 թեթրի, 101-ից 301 կվտ էլեկտրաէներգիայի համար` 16,992 թեթրի, իսկ 301 կվտ և ավել էլեկտրաէներգիա օգտագործելու դեպքում, քաղաքացիները 1 կվտ-ի դիմաց  վճարում էին  21,476 թեթրի։

Հետևաբար, հանձնաժողովի այսօրվա որոշման համաձայն, «Թելասի» Էլեկտրաբաշխիչ ընկերության բաժանորդները, մինչ 101 կվտ  էլեկտրաէներգիա սպառելու դեպքում, 1 կվտ-ի համար կվճարեն 14,5435 թեթրի։

Թողնել պատասխան