Այս տարի Վրաստանում թմրանյութերից 25 մարդ է թունավորվել

Վրաստանի Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին թմրանյութերից թունավորման 25 դեպք է գրանցվել:

Դրանցից միայն 21 դեպք գրանցվել է մայրաքաղաք Թբիլիսիում, Մցխեթա-Մթիանեթիում՝ 1, Շիդա Քարթլիում` 3:

Ինչ վերաբերում է օփիոիդ խմբի դեղամիջոցի հետևանքով առաջացած հոգեկան և վարքի խանգարումներին, 2018 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում 27 դեպք է գրանցվել:

Թողնել պատասխան