Սագուրամոյի քաղաքացին սեփական տան փոխարեն հարևանի տունն է նորոգել

Կարո՞ղ եք պատկերացնել, որ մտնում եք բակ և ձեր կիսակառույց տան փոխարեն տեսնում եք արդեն իսկ մասամբ կառուցված և նորոգված մի տուն:

Այո, հենց այսպիսի հետաքրքիր դեպք է պատահել Բուրիանիում հողամաս ունեցող Վասո Գաբունիայի և նրա ընտանիքի հետ: Հողամասի տարածք գալով նրանց դիմավորել է արդեն իսկ ցանկապատված, կարգավորված հողամասն ու դռներով, պատուհաններով, տանիքով տունը:

«Հանրային ռեեստրում նոր կարգով պետք է գրանցեինք հողամասը, այդ իսկ պատճառով մի փոքր ձգձգվեց գործընթացը: Եվ վերջապես պարզվեց, որ մարդը զուգահեռ փողոցում գնել է հողամաս, չկողմնորոշվելով, թե որն է իր գնած տարածքը՝ նրան ցույց են տվել մերը», — ասում է տան սեփականատերը:arm152128365149

Վրացական մեդիայում հետաքրքրություն առաջացրած այս պատմությունը բազմաթիվ մարդկանց մոտ հարց է առաջացնում, թե ի՞նչ կարելի է անել նման դեպքում, երբ հարևանդ սեփական տան փոխարեն քո տունն է նորոգում:

Թողնել պատասխան