Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը բաց է

234128451

Վրաց-ռուսական սահման՝ Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտը։

Վրաստանը Ռուսաստանի Դաշնությանը կապող ցամաքային միակ ճանապարհի՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցորդով և կիսակցորդով մեքենաների տեղաշարժը: Դեպարտամենտը հայտնում է, որ ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են տարվում՝ ճանապարհի մաքրման և տրանսպորտային միջոցների երթևեկության վերականգնման ուղղությամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>