Ադրբեջանի սահմանապահները կանխել են 140 կգ հերոինի ներմուծումը

Վրաստան Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի աշխատակիցները իրանա-ադրբեջանական սահմանին գտնվող Աստարա քաղաքում «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի թաքստոցում հայտնաբերել են 141.156 կգ հերոին: Այս մասին հաղորդում է newsgeorgia.ge լրատվական կայքը՝ հղում անելով Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի պաշտոնական կայքին: Մաքսային գերատեսչության տվյալներով՝ ավտոմեքենան պատկանում է Տաջիկստանի քաղաքացի Մուհամեդեմին Իսմայիլովին: Վերջինս թմրանյութի խմբաքանակը պետք է Իրանից Ուկրաինա հասցներ՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով:

Հարկ է նշել, որ այս տարվա օգոստոսի սկզբին Վրաստանի Պետանվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի՝ Բաքու կատարած այցի ժամանակ երկու երկրների Պետանվտանգության ծառայությունները թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով համագործակցության հուշագիր էին ստորագրել, որի համաձայն նախատեսում էր ակտիվացնել այս ոլորտում փորձի և տեղեկատվության փոխանակումը երկու երկրների միջև:

Թողնել պատասխան