Ախալայայի փաստաբանը համոզված է, որ «Մայիսի 26»-ի կադրերը մոնտաժված են

Սահմանադրական անվտանգության վարչության նախկին պետ՝ Դավիթ Ախալայայի փաստաբանը տեղեկացրել է, որ Դատախազության կողմից մայիսի 26-ի իրադարձությունների գործով տարածված տեսագրությունը պատրաստվում է փորձաքննության ուղարկել. 

« Այս տեսանյութերը ուղարկելու եմ փորձաքնության: Համոզված ենք, որ սա մոնտաժ է: Շատ շուտով մենք հասարակությանը կտեղեկացնենք փորձաքնության վերջնական արդյունքները»,--ասել է Սաջաիան:

Վրաստանի դատախազությունը 2011 թվականի մայիսի 26-ին Ռուսթավելիի պողոտայում ցույցը  ցրելու և մասսայական ձերբակալությունների փաստով մեղավոր է ճանաչել սահմանադրական անվտանգության վարչության նախկին ղեկավար Դավիթ Ախալայային, նրա տեղակալ Վասիլ Լելուաշվիլին, նույն վարչության Թբիլիսիի բաժնի  պետ Ռեվազ Շիուկաշվիլիին և երկրորդ գլխավոր վարչության պետ Լեվան Քարդավային:

Ըստ դատախազության հայտարարության` «Մայիսի 26-ի գործի» վերաբերյալ նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Դատախազությունը հայտնաբերել է հետաքննության համար մինչ այս անհայտ տեսանյութեր, որոնք այն գիշեր նկարահանվել են սահմանադրական անվտանգության վարչության օպերատորի կողմից: Դատախազության հայտարարության համաձայն` տեսանյութում երևում է, թե ինչպես է Դավիթ Ախալայան հանցավոր հրաման տալիս` պահանջում է Ռուսթավելիի պողոտայում հավաքված բոլոր ցուցարարների ձերբակալումը և փոխարենը գործընկերներին խոստանում է բարձր պարգևավճարներ:Նույն գործով դատապարտվել է նախկին ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին:

Թողնել պատասխան