ԱՄՆ-ի բանտերում զանգվածային անկարգություններ են

ԱՄՆ-ում սկսվել է բանտարկյալների զանգվածային գործադուլ:

Նրանք բողոքում են բանտային պայմաններից՝ պահանջելով ավելացնել իրենց կատարած աշխատանքի դիմաց վճարվող գումարները: Բացի այդ, նրանք դժգոհ են առողջապահությունից և բանտերի գերբնակեցվածությունից: Տեղեկությունը տարածել է BBC-ի ռուսական ծառայությունը: Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են Ֆլորիդայի նահանգի երկու բանտերի անկարգությունների մասին, որտեղ այս պահին անվտանգության հատուկ միջոցներ են կիրառվում, իսկ բանտակյալները մեկուսացված են: Այս ամենը` երկու օր առաջ Ֆլորիդայի Հոլմս բանտում, 400 դատապարտյալների մասնակցությամբ անկարգություններից հետո, որոնց հետևանքով բանտի մի քանի սենյակներ են ավիրվել։

ԱՄՆ֊ի իշխանությունները մտավախություն ունեն, որ զանգվածային գործադուլի հետ կապված` անկարգություններ կարող են սկսվել նաև այլ բանտերում: Բողոքի ալիքի տեղեկություններ կան նաև Ալաբամա, Տեխաս, Հարավային Կարոլինա նահանգների բանտերից:

Սոցցանցերում որոշ ակտիվիստներ կոչ են անում երկրի բոլոր դատապարտյալներին` միանալ բողոքին: Անազատության մեջ գտնվող աշխատողների հարցերով կոմիտեի տվյալներով` դատապարտյալները խաղաղ բողոք են կազմակերպում` հրաժարվում են աշխատանքի դուրս գալ, նստացույցեր են անում, հացադուլ հայտարարում: Ներկա պահին ԱՄՆ-ի բանտերում 2.2 մլն մարդ կա:

Թողնել պատասխան