ԱՄՆ-ի կոնգրեսը աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը

Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը  բանձև է ընդունել ի պաշտպանություն Վրաստանի տարածքային ամբողջականության:  Փաստաթուղթը  դատապարտում է Վրաստան ռուսական զինված ներխուժման փաստը:

Ներկայացուցիչների պալատը  կոչ է արել նաև  Ռուսաստանին հրաժարվել Աբխազիայի և Ցխինվալիի անկախության ճանաչման մասին որոշումից, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք խաթարում են Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը:

Վրաստանի Եվրաինտեգրման  հարցերով նախարար Դավիթ Բաքրաձեն անդրադառնալով ընդունված  բանաձևին, ասել է, որ  այն  կարևոր է Վրաստանի համար: Նախարարի խոսքով, ԱՄՆ-ը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, ում աջակցությունը Վրաստանն տեսնում  է  ամեն վայրկյան:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի  ընդունած բանաձևին անդրադարձել է նաև Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն. «այս բանաձևը ակնհայտ է դարձնում Վրաստանի հանդեպ  ԱՄՆ-ի  աճող հետաքրքությունը: Պակաս կարևոր չէ այն փաստը, որ ԱՄՆ-ը փաստաթղթով  ևս մեկ անգամ վստահեցվում է, որ երբեք չի ճանաչի օկուպացված վրացական  տարարծքների անկախությունը»: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան