Անակլիայում վերանորոգվում է կոյուղու համակարգը

Վրաստանի Անակլիա նավահանգստային քաղաքի կոյուղու համակարգը կվերանորոգվի։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը:

20 միլիոն լարի արժողությամբ ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից, կավարտվի այս տարի։

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեն այժմ գտնվում է Անակլիայում:

«Այս փուլում ծրագրի իրականացման վրա աշխատում են 50 տեղացիներ: Անակլիայում ջրահեռացման համակարգը տասնյակ տարիներ ամորտիզացված է եղել»,- ասված է նախարարության տարածված հայտարարությունում:

Թողնել պատասխան