Բելգիան Աբդեսլամին հանձնել է Ֆրանսիային

«Риа Новости»-ն հայտնում է,  որ Բելգիայի դաշնային դատախազությունը Ֆրանսիայի իշխանություններին  է հանձնել փարիզյան ահաբեկչությունների կազմակերպման  մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամին:

Նա ձերբակալվել էր մարտի 18-ին` հատուկ  օպերատիվ գործողությունների արդյունքում` Բրյուսելի Մոլոմբեկ գաղթականների համայնքում:

Հիշեցնենք ` Փարիզում նախորդ տարվա նոյեմբերի  ահաբեկչություններին զոհ գնաց 130 մարդ, ավելի քան 350-ը վիրավորվեց:

Թողնել պատասխան