Գերեզմանների պակաս չի լինելու. Նարմանիա

«Մահանալուց հետո որևէ մեկս առանց թաղվելու չի մնա, սա է իմ պատասխանը: Ի՞նչ պիտի ասեմ գերեզմանների հետ կապված»,- այսպես է պատասխանել Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Թբիլիսիի հողատարածքների օգտագործման ծրագիրը դիտարկում է գերեզմանների հարցն ու տարածված տեղեկատվությունը, թե 2040 թվականի համար Թբիլիսիի գերեզմաններում այլեւս տեղ չի լինի:

Ինչպես բացատրել է Նարմանիան, Թբիլիսիի զարգացման գլխավոր ծրագիրը տարածքների վերաբերյալ բազմաթիվ հարցեր է քննարկում, այդ թվում՝ գերեզմանների տարածքների խնդիրը :

«Կարեւորն այն է, որ նշված են ապագայում գերեզմանների վերածվելիք տարածքները։ Այնպես որ, այս խնդիրը հաշվի առնված է մնացած բոլոր կարեւոր հարցերի հետ միասին, գերեզմանի պակաս չի լինի»,- հայտարարել է Նարմանիան:

Թողնել պատասխան