Եղանակը Վրաստանում. սպասվում է ջերմաստիճանի նվազում

Հունվարի 25-ից Վրաստանի ողջ տարածքում օդի երմաստիճանը կնվազի, շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ՝ հիմնականում ձյան տեսքով: Հունվարի 24-ին արևելյան և արևմտյան Վրաստանում հիմնականում առանց տեղումների եղանակ է սպասվում, փոփոխվող ամպամածություն, քամու արագությունը կկազմի 10-15 մ/վ: Արևմտյան Վրաստանում գիշերը սպասվում է -5-իվ 0, ցերեկը՝ 8-13 աստճան տաքություն: Որոշ բարձր լեռնային շրջաններում գիշերը 10-15 աստիճան ցուրտ, ցերեկը` 2 աստիճան ցրտից 3 աստիճան տաքություն: Արևելյան հատվածներում գիշերը -7 -2, ցերկեկը՝ 2-7:

Թբիլիսիում ամպամածություն, հիմնականում առանց տեղումների, քամու արագությունը կհասնի 9-14 մ/վ-ի, գիշերը` 2 աստիճան ցուրտ, ցերեկը՝ 5 աստիճան տաքություն:

Թողնել պատասխան