Էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է Իլիա Էլոշվիլին

Վրաստանի էներգետիկայի նախարարի պաշտոնում նշանակվել է Իլիա Էլոշվիլին: Այս մասին կառավարության հուլիսի 12-ի նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Ինչպես նշել է վարչապետը, Իլիա Էլոշվիլին 2012 թվականից զբաղեցրել է Էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը և ակտիվ մասնակցություն է ունեցել իրականացվող բոլոր նախագծերում:

«Նա մի քանի ամսով արդեն զբաղեցրել է նախարարի պաշտոնը, ուստի նախարարի փորձ նույնպես ունի: Վստահ եմ, նա մեծ հաջողությամբ կկատարի մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր առաջադրանքները: Ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային ոլորտում աշխատանքային մեծ փորձ ունի նա»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Էներգեիկայի նախարարի պաշտոնը թափուր դարձավ, երբ նախարար Կախա Կալաձեն  «Վրացական երազանքի» կողմից առաջադրվեց քաղաքապետի պաշտոնում:

Թողնել պատասխան