Ընտրական ցուցակի կազմման ժամանակ Իվանիշվիլին իր խոսքը կասի

Իշխող` «Վրացական երազանք»  կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կմասնակցի   կուսակցության ընտրացուցակի ձևավորման  գործընթացին:

Տեղեկատվությունը  հաստատել է կուսակցության առաջնորդներից Գիա Վոլսկին` «Ռուսթավի 2»-ի եթերում.

«Իվանիշվիլիի  խորհրդատվությունները եղել են և տարվելու են նաև առաջիկայում, սակայն դա չի նշանակում  ճնշում գործադրել»,- հայտարարել է Վոլսիկին:

Նրա խոսքով`  դեռևս հայտնի չէ, թե  ովքեր են ընդգրկվելու կոալիցիայի ընտրացուցակներում,  բայց արդեն պարզ է, որ այն գլխավորելու է երկրի  վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Մյուս թեկնածուների  անունները պաշտոնապես կհայտարարվեն մայիսի 17-ի` կուսակցության համագումարի ժամանակ:

Վարչապետն արդեն խոստացել է կուսակցության թարմացում, նա նաև դրական է գնահատել Իվանիշվիլիի` նախընտրական քարոզարշավին միանալը,  վարչապետի կարծիքով` որպես կուսակցության հիմնադիր` Իվանիշվիլիի բարոյական իրավունքն է` իր տեսակետն ու աջակցությունը հայտնելը:

Թողնել պատասխան