Թ. Խիդաշելի. «Այս հողի վրա չի լինի որեւէ իշխանություն, որը կհաշտվի Վրաստանի օկուպացիայի հետ»

 «Այս հողի վրա չի լինի որեւէ իշխանություն, որը կհաշտվի Վրաստանի օկուպացիայի հետ»,- այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի պաշպանության նախարար Թինաթին Խիդեշելին`  Վազիանում «Լավ գործընկեր 2016» ռազմական զորավարժությունների բացման պաշտոնական արարողության ընթացքում:

Խիդաշելիի խոսքերով` նա ունի երկու լավ նորություն. դրանցից մեկը վերաբերում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Նախարարը նշել է նաեւ, որ այս զորավարժությունների ավարտից հետո Վրաստանն առաջին անգամ կունենա ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխանող արագ արձագանքման ուժերի ստորաբաժանումներ.

10409417_1521879301455362_3201043384561554629_n«Ուզում եմ երկու լավ նորության մասին ասել: Առաջինը` Վրաստանը անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ երկիր, կլինի` ճիշտ այնպես, ինչպես այս ժողովրդավարական ընտանիքի անդամ մյուս երկրները` Լատվիան, Լիտվան, Ալբանիան եւ Մոնտենեգրոն, այնպես` ինչպես եղել է ժամանակին բաժանված Գերմանիան:

Ըստ Խիդաշելիի` ամենակարեւոր նպատակներից մեկն այն է, որ այս զորավարժությունից հետո Վրաստանն առաջին անգամ կունենա ՆԱՏՕ-ի կողմից հավաստագրված արագ արձագանքման ուժերի ստորաբաժանումներ: ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ստորաբաժանումը առավել կարեւոր նվաճումներից է, որը ոչ միայն զորավարժություն է իրականացնում, այլեւ բարձրացնում զինված ուժերի որակը`  իր հայտարարության մեջ նշել է Խիդաշելին:

Պաշտպանության նախարարի խոսքերով`  երկրորդ լավ նորությունն այն է, որ այս զորավարժությունները ուղղված չեն որեւէ 3-րդ երկրի դեմ: Զուգահեռաբար` Վրաստանը ոչ մի պարագայում չի հաշտվի օկուպացիայի հետ, եւ հենց դրա համար էլ երիտասարդ սերունդը կպայքարի, որպեսզի ներգրավված լինի այսպիսի զորավարժություներում.

«Մյուս լավ նորությունն այն է, որ այս երիտասարդները, ովքեր այսօր մասնակցում են այս զորավարժությանը լավագույն ուղերձն է ինչպես ագրեսոր, այնպես նաեւ գործընկեր երկրներին, առ այն, որ այստեղ, այս հողի վրա երբեք չի լինի մի կառավարություն, որը կհաշտվի օկուպացիայի հետ: Այստեղ, մեր երկրում, ոչ մի դեպքում չեն ողջունի ագրեսորներին: Վրաստանի հենց այս սերունդը կապահովի, որպեսզի մեր եվրատլանտյան ընտրությունը լինի անսասան ու անփոփոխՎրաստանը 21-րդ դարին արժանի պետություն է, որը հաստատուն քայլերով գնում է եվրատլանտյան ճանապարով եւ չկա որեւէ ուժ, որը այդ ճանապարհից կշեղի մեր երկիրը»,-  ավելացրել է պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:

Թողնել պատասխան