Ժամանակն է թմրանյութերի վերաբերյալ նոր քաղաքականություն որդեգրել

«Ժամանակն է հստակ քայլեր ձեռնարկել թմրանյութերի վերաբերյալ միջազգայնորեն օգտագործվող 4 կետանոց քաղաքականության որդեգրման ուղղությամբ»,- խորհրդարանի լիագումար նիստում ելույթի ժամանակ հայտարարել է պատգամավոր Ակակի Զոիձեն:

Ըստ Զոիձեի՝ վերջին շրջանում միջազգային կազմակերպությունները, հասարակությունն ու երկրները համաձայնել են թմրանյութերի 4 կետանոց  քաղաքականության արդյունավետության շուրջ:

«Վերջին տարիներին միջազգային հանրությունն ընդհանուր հայտարարի է եկել այն հարցի շուրջ, որ միայն ճնշումներով խնդիրը չի լուծվի, թմրանյութերի հասցրած վնասը չի նվազեցվի: Հարկավոր է 4 կետանոց քաղաքականություն, որը ներառում է՝ կանխարգելում, բուժում, վնասի նվազեցում և իրավապահների միջամտություն: Այս քաղաքականությունն օգտագործվում է այն երկրներոււմ, որոնք որոշակի հաջողության են հասել թմրանյութերի վնասի նվազեցման տեսանկյունից»:

Զոիձեի խոսքերով, նոր՝ 4 կետից բաղկացած օրինագիծը, որը մշակվել է մի շարք հասարակական կազմակերպությունների և խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի կողմից, կներկայացվի մինչև գարնանային նստաշրջանի վերջ:

Թողնել պատասխան