Գիորգի Կվիրիկաշվիլի. Մեր ուտեստներն ու գինին ոչ երկրային են, իսկ մեր ժողովուրդը` հյուրընկալ

«Մեր ուտեստներն  ու  գինին ոչ երկրային են, իսկ մեր ժողովուրդը` հյուրընկալ: Այսպես ասել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին` ԱՄՆ  այցի շրջանակներում ` Իլինոիսի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

13087501_262637487414616_286973818142577837_nՆա նաև հիշեցրել է, որ Վրաստանն աշխարհում հայտնի է որպես  գինեգործության  հայրենիք: Վարչապետը հույս է հայտնել, որ հանդիպումից հետո ուսանողները այլ աչքով կնայեն Վրաստան-ԱՄՆ հարաբերություններին, կվերագնահատեն դրա  նշանակությանը, ինչը նրա խոսքով`  տարածաշրջանում, ինչպես նաև ողջ աշխարհում ներկայացնում է անվտանգության եւ բարեկեցության շարժող ուժը:

13123236_262637280747970_3528632781798484539_o«Իմ այցի նպատակներից մեկն է` անել ամեն ինչ, որ համալսարանի ուսանողները Վրաստան այցելեն: Հուսով եմ, որ դուք  Վրաստան կժամանեք:  Վրաստանն իրոք հիանալի վայր է: Մեր փոքրիկ տարածքում ձեզ կդիմավորեն  ծովափեր, աչքի ընկնող լեռներ  եւ յուրահատուկ  պատմական հուշարձաններ:

Ի դեպ`  Վրաստանի վարչապետը նույնպես սովորել է Իլինոիսի համալսարանում`1998թ ստանալով մագիստրոսի կոչում:

Լուսանկարները` վարչապետի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան