«Իվանիշվիլիի թիմը դեպի աղետ է տանում». Բոկերիա

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից  Գիգա Բոկերիան 2017 թվականի բյուջեի նախագիծն ու կառավարության տնտեսական քաղաքականությունը երկրի համար աղետալի է համարել:
«Սա ծախսերի ու հարկերի ավելացում է ենթադրում, բարդացնում է  հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող քաղաքացիների կյանքը: Այս ճանապարհը դեպի աղետ է տանում, ինչը շարունակում է իրականացնել Իվանիշվիլիի (իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր) թիմը»,-հայտարարել է Բոկերիան:

Թողնել պատասխան