Իվանիշվիլին չի հարգում Վրաստանի նախագահի ինստիտուտը

Georgia's Prime Minister, the leader of a ruling Georgian Dream coalition, Bidzina Ivanishvili, greets his supporters in Tbilisi, on September 19, 2013, during a presentation rally for Georgian Dream's presidential candidate, Georgy Margvelashvili. The presidential elections in Georgia are scheduled on October 27, 2013. AFP PHOTO /VANO SHLAMOV (Photo credit should read VANO SHLAMOV/AFP/Getty Images)

Շարունակվում է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը զանգվածային լրատվամիջոցների հետ:

Հուն  Իվանիշվիլին հանդիպել է  տեղական և միջազգային լրատվական գործակալությունների և տպագիր մամուլի ներկայացուցիչներին:

Իվանիշվիլին նախ անդրադարձել է 2015  հունիսի 13-ին  Թբիլիսիում տեղի ունեցած  աննախադեպ ջրհեղեղին,  ևս մեկ անգամ ցավակցություն հայտնել   զոհվածների ընտանիքների անդամներին: Նախկին վարչապետն իր հիացմունքն է հայտնել այդ օրերին երիտասարդության միասնության առթիվ:

Բիձինա Իվանիշվիլին   անդրադարձել է ներկայիս իշխանության գործունեությանը,  նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի մասին մասնավորապես ասել է, որ վերջինս  իրեն չի արդարացնում նախագահի պաշտոնում, չի հարգում նախագահի ինստիտուտը,  և որ նա  վատնել է  10 մլն լարի:

Ինչ վերաբերում է նրան, թե ով կզբաղեցնի   Խորհրդարանի ապագա խոսնակի  պաշտոնը, Իվանիշվիլին ասել է, որ այդ մասին խոսել դեռ վաղ  է:

Հիշեցնենք` հունիսի 7-ին Վրաստանի նախկին վարչապետը  հանդիպել էր տեղական հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին:

Տեղեկացնում է ինտերպրեսնյուսը:

Թողնել պատասխան