Խոշոր հրդեհ Էլիավայի շուկայում, կրակը  մարել չի հաջողվում

Թբիլիսիի հրշեջ-փրկարարական ծառայության ջոկատներն արդեն մեկ ժամից ավելի է  փորձում են  մարել Դիդուբե թաղամասի  Էլիավա փողոցում շինանյութի ամենամեծ շուկաներից մեկում բռնկված հրդեհը: Մոբիլիզացվել է 17 մարտական հաշվարկ:  Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվության՝ հրդեհի մասին ահազանգը ստացվել է 21:30-ին: Այրվում է  ավտոպահեստամասերի շուկան, տուժածներ չկան:

Տեսանյութը՝ Ռուսթավի 2-ի ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/rustavi2/videos/vb.111645282212899/1616268201750592/?type=2&theater

Թողնել պատասխան