Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ. «Պաատա Բուրճուլաձե-պետությունը ժողովրդի համար» բլոկ

«Պաատա Բուրճուլաձե- Պետությունը ժողովրդի համար»  բլոկը ստեղծվել է ընթացիկ տարվա օգոստոսի 18-ին: Բլոկի  կազմում են «Շարժում-պետությունը ժողովրդի համար»,  «Քաղաքացիական հարթակ-նոր Վրաստան»  և «Նոր աջեր» կուսակցությունները: Բլոկի ղեկավարներն են Պաատա Բուրճուլաձեն եւ Գիորգի Վաշաձեն: Հիշյալ բլոկն ընտրություններին մասնակցում է առաջին  համարի ներքո: Ոչ  ֆորմալ  ձևով այս միավորման կազմում է նաև «Գիրչի» կամ «Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի»-ն: Կուսակցությունները  միավորվել են` ելնելով  ընդհանուր հետաքրքրություններից: Դրանք են` ձգտում  դեպի Արեւմուտք, Վրաստանում աղքատության վերացում ու տնտեսության արագ զարգացում:  Անդրադառնանք բլոկի մաս կազմող կուսակցություններին։

 «Շարժում-պետությունը ժողովրդի համար»

saxelmwifo-xalxistvis«Պետությունը ժողովրդի համար» շարժումը կուսակցությունը հիմնել է վրացի հայտնի օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեն: Նա  ծնվել է 1955 թ-ին: Օպերային հայտնի  երգիչը մեծ բեմից մեծ քաղաքականություն է անցել բոլորովին վերջերս: Նրա օպերային կարիերան մեկնարկել է Թբիլիսիի Օպերայի եւ բալետի թատրոնից, դեբյուտը ներկայացրել է Լոնդոնի «Քովենտ Գարդեն» օպերայում (1984թ.), որին հաջորդել են հաջողությունները Միլանի  «Լա Սկալա»-ում, Վիեննայի պետական օպերայում: Օպերային կարիերայի ընթացքում Բուրճուլաձեն պարբերաբար այցելում էր Վրաստան, համերգներ տալիս, մասնակցում կարևոր միջոցառումներին:

Մի հետաքրքիր փաստ, որի մասին գրել են վրացական տարբեր լրատվամիջոցները և որոնք հաստատել է ինքը` Բուրճուլաձեն: Տարբեր ժամանակահատվածներում Վրաստանում  իշխող կուսակցությունները Բուրճուլաձեին առաջարկել են քաղաքականություն մտնել:  Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան 90-ականների սկզբին երիտասարդ երգչին առաջարկում է «Կլոր սեղան-ազատ Վրաստան»-ի (Գամսախուրդիայի շուրջ միավորված կուսակցությունների բլոկ) անդամ դառնալ, իսկ երկրորդ նախագահ Էդուարդ Շեվարդնաձեի կառավարման տարիներին, Բուճուլաձեին խորհուրդ են տվել օրենսդիր գործունեությամբ զբաղվել` մուտք գործելով խորհրդարան: Նախկին` «Միացյալ ազգային շարժում»-ը, Միխեիլ Սահակաշվիլիի՝ երկրորդ անգամ նախագահ ընտրվելու ժամանակ, Բուճուլաձեին առաջարկել է համալրել կուսակցության շարքերը։

Առաջարկություն է եղել նաեւ ներկայում իշխող` «Վրացական երազանք» կուսակցության կողմից, սակայն Բուրճուլաձեն պատասխանել է, որ քաղաքականություն է գալիս, բայց  դեռեւս իր կողմից ստեղծված հիմնադրամի միջոցսով: Այս առիթով ուշագրավ է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի արձագանքը․ «Մենք հանդիպել ենք 5-10 րոպեով, այդ ընթացքում Բուրճուլաձեի ձեռքին նկատեցի Ուգուլավայի (Սահակաշվիլիի կողմնակից, Թբիլիսիի նախկին քաղաքապետ խմբ.) պարգևը`ժամացույցը, ի՞նչ պիտի ասեի…»:

%e1%83%91%e1%83%a3%e1%83%a0%e1%83%ad%e1%83%a3%e1%83%9aԱյսպիսով 2015 թ. նոյեմբերին Բուրճուլաձեն ստեղծում է «Վրաստանի զարգացման հիմնադրամը»` նպատակ ունենալով քննարկել ու լուծել երկրի համար ակտուալ հարցերը: Վրացական որոշ լրատվամիջոցներ ուշադրությունը սևեռում են հատկապես այն հանգամանքի վրա, որ Բուրճուլաձեն վրացական քաղաքականություն մտնելու իր առաջին փորձը փոխեց հանրահայտ թատրոնների հետ կնքած  բազմաթիվ աշխատանքային պայմանագրերի հետ: Այս տարվա մայիս ամսին, Բուրճուլաձեն արդեն հանդես եկավ «Պետությունը ժողովրդի համար» կուսակցությամբ, որը շատ կարճ ժամանակ անց որոշեց ընտրություններին մասնակցել այլ ուժերի հետ մեկ  դաշինքում:

Քաղաքականություն մտնելու վերաբերյալ Բուրճուլաձեն ասել է. «Ողջ կյանքիս ընթացքում ինձ ժողովուրդը դիմավորել է ծափերով, այժմ ժամանակն է, որ ես նրանց իմ շնորհակալությունը հայտնեմ…»:

«Քաղաքացիական հարթակ-նոր Վրաստան»   %e1%83%90%e1%83%ae%e1%83%90%e1%83%9a%e1%83%98

«Քաղաքացիական հարթակ-նոր Վրաստան»-ի ղեկավարը Գիորգի Վաշաձեն է: Երիտասարդ քաղաքական գործիչը մի քանի մասնագիտություն ունի՝ պետության կառավարում-մագիստրոսի աստիճան, բիզնես մենեջմենտ, իրավագիտություն: Նա Միխաիլ Սահակաշվիլիի կառավարության տարիներին՝ 2010-2012թթ., զբաղեցրել է Վրաստանի Արդարադատության փոխնախարարի պաշտոնը: Ղեկավարել է նաև քաղաքացիական ռեեստրը  փոխտնօրենի պաշտոնը, եղել է Վրաստանի խորհրդարանի Տարածքային ամբողջականության հանձնաժողովի հրավիրված փորձագետ: Վաշաձեի անվան հետ են կապվում այդ տարիներին իրականացված մի շարք ծրագրեր՝ կենսաչափական անձնագրերի, նույնականացման քարտերի,  թվային ստորագրության ու քաղաքացիների համար www.my.gov.ge ինտերնետ պորտալի ստեղծումը, ինչպես նաև մի շարք այլ նորամուծություններ:  Նա է հիմնադրել նաեւ «Նորամուծությունների  եւ զարգացման» հիմնադրամը, որը գործում է նաև Ուկրաինայում: Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին այժմ Ուկրաինայի Օդեսայի նահանգապետն է:

vasha%e1%83%93%e1%83%96%e1%83%94Հատկանշական է, որ 2012թ. հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, Վաշաձեն «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ընտրացուցակով մուտք գործեց  խորհրդարան: Հիշեցնենք, որ հենց այդ ընտրություններում Սահակաշվիլիի գլխավորած կուսակցությունը պարտվեց, և երկիրը փոխված Սահմանդրության համաձայն նախագահականից վերածվեց  խորհրդարանականի:

Նույնքան հատկանշական է այն փաստը, որ Վաշաձեն որոշեց 2016-ի ընտրությունների նախաշեմին լքել  «Միացյալ ազգային շարժում»-ը (2015թ.  մայիսի  5):  Նա իր քայլը բացատրեց այսպես.  «Կուսակցությունը չի իրականացրել տրված խոստումները»: Վաշաձեի համաձայն,  խնդիրը կուսակցության վարած քաղաքականության մեջ է, քանի որ այն փակ՝ կաբինետային համակարգով է աշխատում: Այդ պահից Վաշաձեն հրաժարվեց «Միացյալ ազգային շարժման»  խորհրդարանական «երաշխավորված աթոռից»` ստեղծելով «Նոր Վրաստան» կուսակցությունը:

Ասեկոսների  համաձայն, Վաշաձեի նոր կուսակցությունը ղեկավարվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից, սակայն Վաշաձեն հերքել է այդ լուրերը: Իսկ վերջերս «Ալիք»-ին տված  հարցազրույցում կտրականապես հերքել է «Միացյալ ազգային շարժում» վերադառնալու հնարավորությունը: Ու չնայած այս ամենին, Վաշաձեն «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիր-ղեկավար, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին իր ընկերն է համարում. «Թեև  նախկին նախագահը կարծում է, թե ես Բիձինա Իվանիշվիլիի շարքերում եմ, միեւնույն է՝ նա իմ ընկերն է…»:

Վաշաձեն «Նոր Վրաստան» կուսակցությունը հանրությանն է ներկայացրել հունիսի 3-ին՝ Թբիլիսիիում գտնվող խորհրդարանի շենքի մոտ: Վաշաձեն վստահ է, որ իր ղեկավարած կուսակցությունը  հաղթելու դեպքում  Վրաստանում արժանի կյանքով, խաղաղ ու անհոգ ապրելու, աշխատանք ունենանալու հնարավորություն է ընձեռնելու:

«Նոր աջեր»

axlebi-new«Նոր աջեր»-ը ղեկավարում է Մամուկա Կացիտաձեն: Նա ակտիվ գործունեություն է սկսել  վարել դեռեւս 1990թ֊ին, համալսարանն ավարտելուց անմիջապես հետո: Կացիտաձեն հիմնականում ներգրավված է եղել երիտասարդական կազմակերպությունների գործունեությունում:  «Նոր աջեր» կուսակցությունը հիմնել է 2001թ. հունիսի 15-ին: 2002թ. ընտրվել է Թբիլիսիի ավագանու՝ սակրեբուլոյի ղեկավար,  2004 թ-ին «Աջակողմյան ընդդիմություն-արդյունաբերողներ նորեր»-ի ընտրացուցակով անցել է խորհրդարան, իսկ  2008-ին` «Միավորված ըննդիմություն» կուսակցության ընտրացուցակով: Սակայն նույն թվականին, նա հրաժարվեց պատգամավորական մանդատից` նշելով, թե խորհրդարանական ընտրությունները կեղծվել են:

%e1%83%99%e1%83%90%e1%83%aa%e1%83%98%e1%83%a2%e1%83%90%e1%83%ab%e1%83%94«Նոր աջեր» կուսակցության ընտրական ծրագրի հիմական կետերը վերաբերում են կրթությանը` «Կրթությունը որպես ապագայի ներդրում», ազատ բիզնեսին ու  Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությանը: Մամուկա Կացիտաձեն հանդիսանում է «Պաատա Բուրճուլաձե-պետությունը ժողովրդի համար» բլոկի՝ Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասի 6-րդ ընտրատեղամասի մեծամասնական թեկնածուն:

«Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի»

%e1%83%92%e1%83%98%e1%83%a0%e1%83%a9%e1%83%98«Գիրչի» կամ «Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի» կուսակցության ղեկավարը Զուրաբ Ջափարիձեն է: Նա հեռանալով ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից՝ քաղաքական նոր ուժ է հիմնել: Այս պահին «Գիրչի»-ի կազմում են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության 3 նախկին անդամ՝ կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Զուրաբ Ջափարիձեն, խորհրդարանի անդամներ Գոգա Խաչիձեն եւ Պավլե Կուբլաշվիլին, ովքեր 2015թ-ին՝ թողնելով զբաղեցրած պաշտոնները, հեռացել են կուսակցության շարքերից: 1432622346037284Զուրաբ Ջափարիձեի թեկնածությունն առաջադրվել է «Պաատա Բուրճուլաձե-պետությունը ժողովրդի համար» բլոկի մեծամասնական ընտրակարգով՝ Վակե թաղամասի երկրորդ ընտրատեղամասում:

Քաղաքական այս ուժը  նույնպես համարվում է բլոկի անդամ, սակայն ընտրություններին մասնակցում է 9  համարի ներքո: Սա Ջափարիձեն բացատրել է ներկուսակցական համաձայնեցմամբ: «Գիրչի»-ն իր ընտրական ծրագրով խոստանում է յուրաքանչյուր քաղաքացու  ակտիվ քաղաքական կյանքում ներգրավվելու հնարավորություն ընձեռել, բաց եւ ազատ խորհրդարանական ցուցակներ ներկայացնել, ժողովրդի մտահղացումներին ու  նորամուծություններին խորհրդարանական աջակցություն տալ: Ծրագրի  հիմնական կետերից մեկը Վրաստանի քաղաքացիներին հարստացնելն է: Դա կուսակցությունը անելու է ընտրվելուց հետո  երկու տարվա ընթացքում, ընդ որում այդ ժամանակահատվածում վստահեցնում է, որ  երկրի վիճակն ավելի լավ է լինելու,  քան՝ Ալբանիայում: Իսկ ահա «Գիրչի»-ի կառավարման  առաջին երեք տարիներին երկիրը նմանվելու է Սերբիային, հինգ տարի անց` Բուլգարիային, 6 տարվա ընթացքում մարդիկ  չեն ցանկանալու աշխատելու նպատակով Թուրքիա մեկնել:

Ընտրական բլոկն արդեն ներկայացրել է տնտեսական ծրագիրը, որտեղ խոստանում է հարկերի և բյուրոկրատական ծախսերի նվազեցում: Բլոկի անդամները քննարկել են նաեւ Կառավարության կազմի կրճատման, առողջապահության հետ կապված հարցեր: Բլոկը դեռեւս չի ներկայացրել ամբողջական ընտրական ծրագիրը: Ինչ վերաբերվում է ազգային փոքրամասնություններին՝ բլոկի ներկայացուցիչների բացատրմամբ, իրենց քաղաքականությունը հետեւյալն է՝ «բոլոր քաղաքացիները հավասար են»:

Թողնել պատասխան