ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Թբիլիսի

Վրաստանում է ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրարկությունը` դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի գլխավորությամբ:14249993_1585242908452334_1343725378347441501_o

Օդանավակայանում Դաշինքի պաշտոնական պատվիրարկությանը դիմավորեցին Վրաստանի Եվրաինտեգրման հարցերով նախարար Դավիթ Բաքրաձեն, ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Ալեքսանդրե Մաիսուրաձեն, Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և այլ պաշտոնատար այլ անձինք: Եվաինտեգրման հարցերով նախարար Դավիթ Բաքրաձեն մինչ պատվիրարկության ժամանելը լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց  համաժողովի օրակարգային  հարցերի շուրջ.

14231248_1585242801785678_82721265826431557_o«ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի  նիստի ընթացքում կքննարկվեն Վարշավայի գագաթնաժողովում  ընդունված որոշումների արդյունքները. հիմնականում դա վերաբերում է անվտանգության բարձրացմանը: Կքննարկենք նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը: Կանրադառնանք նաև առաջիկա ընտրություններին  և այլն»:

14258376_1585242798452345_6767642414874374806_oՀյուսիսատլանտյան դաշինքում Վրաստանի դեսպանը Ալեքսանդրե Մաիսուրաձեն իր հերթին վստահեցրեց, որ կառույցի հերթական նիստը Վրաստանում անցկացնելը ՆԱՏՕ-ի կողմից  Վրաստանի տարածքային ամբողջականության ու  ինտեգրման գործընթացին աջակցության վկայությունն  է:

Վրաստանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի ղեկավար Վախթանգ Կապանաձեի կարծիքով, այցը վկայում է ՆԱՏՕ-ին  Վրաստանի ինտեգրման ճիշտ ուղու և քայլերի մասին.

14188310_1585242895119002_6082835022057515831_o«Դժվար է ասել` կլինեն  արդյոք  նոր առաջարկներ, սակայն հստակ է, որ մենք կշարունակենք Աֆղանստանում խաղարար առաքելությունները մինչև նախատեսված ժամկետը»:

Օդանավակայանից պատվիրարկությունն անմիջապես ժամանեց «Radisson Blu Iveria» հյուրանոց, որտեղ կայացավ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի  նիստը, որին բացման խոսքով հանդես եկավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Նիստի ավարտին  վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

 Վրաստանի վարչապետը Կվիրիկաշվիլին  նշեց, որ dsc_7048Հյուիսատլանտյան  խորհրդի նիստը Վրաստանում անցկացնելը քաղաքական և գործնական աջակցության կարևոր ուղերձ է. « Գլխավոր քարտուղարի հետ  արդյունավետ հանդիպում ունեցանք: Ոչ պակաս արդյունավետ էր նաև  ՆԱՏՕ-Վրաստան հանձանժողովի աշխատանքը: Ուրախ ենք, որ խորհրդի անդամ երկրները միաձայն ընդունեցին Վրաստանի կողմից արձանագրած առաջընթացը` տնտեսության, պաշտպանական ու  ժողովրդավարության զարգացման հարցերում: Վրաստանը դաշինքի կողմից ընկալվում է որպես ամենավստահելի գործընկերներից մեկը: Վրաստանում անց կացնելով այս միջոցառումը՝ խորհրդի անդամներին հնարավորություն է տրվում տեղում ծանոթանալ տեղի ունեցող գործընթացներին: Վստահ եմ` այս համաժողովի արդյունքները անպայման կարտացոլվեն  ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում»:

3ենս Ստոլտենբերգը նույնպես համաձայն է, որ  Վրաստանում նիստը անցկացնելը վկայում է ՆԱՏՕ-Վրաստան զարգացող համագործակցության մասին. « Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի աջակցությունը Աֆղանստանում և Մերձավոր արևելքում իրականացվող առաքելություններում:  Վրաստանը մեծ առաջընթաց է գրանցել ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ, և ես վստահ եմ` այդ առաջընթացը դեռ կշարունակվի: Մենք մեր հերթին կշարունակենք աջակցել Վրաստանին»:

14242458_1585242805119011_7129380483098263657_oՅենս Ստոլտենբերգը հավելեց, որ այս պահին չի կարող խոսել անդամակցության կոնկրետ ժամկետների  մասին, քանի որ դա ուղիղ կապ ունի Վրաստանի արձանագրած ձեռքբերումների ու առաջընթացի հետ: Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը  ընդգծեց, որ Վրաստանի առաջընթացն այդ ուղղությամբ գովասանքի է արժանի:

Հարց հնչեց ՆԱՏՕ-ին  Վրաստանի անդամակացության հարցում  Ռուսաստանի դերակատարության մասին:  Ստոլտենբերգի կարծիքով, Ռուսաստանն այս հարցում որևէ էական նշանակություն չունի. « ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր է, որպեզի արտաքին քաղաքական ուղղություն ընտրելու գործում  պետությունն  ընդունի ազատ որոշում: Դա պետք է սկզբունքային լինի նաև Ռուսաստանի համար: Եթե Վրաստանը որոշել է անդամակցել  ՆԱՏՕ-ին, դա ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների և Վրաստանի գործն է»:

Ստոլտենբերգը խոսեց նաև Սև ծովի ռազմավարական նշանակության մասին. « Հաշվի առնելով Սև ծովում Ռուսաստանի ներկայացուցչության հզորացումը՝ Վարշավայի սամիտում համաձայնության եկանք ուժեղացնել  նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունը: Մենք արդեն զբաղվում ենք այդ գործով, որում,  չնայած ՆԱՏՕ-ի անդամ չլինելու փաստին,  բավական մեծ դերակատարություն ունեն նաև  Ուկրաինան և Վրաստանը»:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին իր ելույթում անդրադարձավ  հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական  ընտրություններին. «Մենք քաջ գիտակցում ենք, թե ինչ պատասխանատվություն է կրում կառավարությունն ու իշխող կուսակցությունը  և անում ենք ամեն ինչ, որպեսզի ընտրություններն ընթանան  հնարավորինս թափանցիկ և ժողովրդավարական չափանիշերին համապատասխան: Մենք հրավիրել ենք աննախադեպ թվով միջազգային դիտորդների, ովքեր կհետևեն ընտրությունների ընթացքին:  Պետք է նշել, որ  բարեփոխումների արդյունքում, այսօր ունենք աննախադեպ ազատ մամուլ, ինչը ևս արդար ընտրությունների գրավականն է»:

Թողնել պատասխան