Խորհրդարանի նախագահը դիմել է Մարգվելաշվիլիին

Սահմանադրական փոփոխությունները երրորդ ընթերցմամբ ընդունելու նպատակով Վրաստանի խորհրդարանի ղեկավարը դիմել է երկրի նախագահին՝ արտահերթ նիստ կանչելու պահանջով:Խորհրդարանը նպատակ ունի արտահերթ նիստ անցկացնել սեպտեմբերի 26-ին. «Ըստ Վրաստանի սահմանադրության՝ խորհրդարանն իրավասություն ունի երրորդ ընթերցմամբ քննարկել և քվեարկության ներկայացնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Արտահերթ նիստ կանչելու համար խորհրդարանը համապատասխան գրավոր պահանջով դիմել է երկրի նախագահին»,-ասված է խորհրդարանի կողմից տարածված հայտարարությունում:

Թողնել պատասխան