Կալաձեն ընդդիմությանը մեղադրում է ստախոսության մեջ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին ընդդիմության հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

Կալաձեն պարզաբանել է, որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը չի բարձրանում, պարզապես հավելավճարները միանում է աշխատավարձին։

«Քաղաքապետի տեղակալներն այժմ ավելի քիչ գումար են ստանում, քան ձեր կառավարման տարիներին էր: Այնպես որ, խնդրում եմ հանրությանը չմոլորեցնել:Մենք դրա հնարավորությունը չենք տա ձեզ, քանի որ այսօր լրատվամիջոցներն ավելի ազատ են, գոյություն ունեն սոցիալական ցանցեր, որոնց միջոցով կարող ենք բնակչությանը ճիշտ  տեղեկատվություն տրամադրել»,- հայտարարել է Կալաձեն՝ ընդդիմությանը մեղադրելով ստախոսության մեջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ քաղաքապետը նշել էր, որ եթե նախկինում աշխատակիցներն աշխատավարձերը, հավելավճարներն ու բոնուսները ստանում էին առանձին, այսուհետ աշխատավարձին կմիանա հավելավճարը։

Թողնել պատասխան