Կալաձե. Մեր բնակչության մեծ մասը մասնակցելու է ընտրություններին

Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, Վրացական երազանք կուսակցության ներքին հետազոտությունը հաստատել է, որ բնակչության մեծամասնությունը 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է: «Հարցումներից երևում է, որ ակտիվությունը կլինի շատ մեծ: Մեր բնակչության շուրջ 77%-ը պատրաստվում է մասնակցել ընտրություններին»,- հայտարարել է Կալաձեն: Փոխվարչապետի համոզմամբ, բնակչության որոշումից է կախված` հաջորդ խորհրդարանը կլինի երկկուսակցական, թե` բազմակուսակցական: «Մեր քաղաքացիների որոշումից է կախված` արդյո՞ք ում կցանկանան տեսնել խորհրդարանում: Կլինի երկկուսակցական, թե` բազմակուսակցական ներկայություն, սակայն գլխավորը այն է, որ այս մարմինը լեգիտիմ լինի եւ էլ ավելի կարևոր կլինի, թե ինչպես կաշխատի օրենսդիրը առաջիկա 4 տարվա ընթացքում»,- հայտարարել է փոխվարչապետը:

Լուսանկարը՝ Կախա Կալաձեի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան