Կախեթիում կարկուտը զգալի վնաս է հասցրել բերքին

Կախեթիի շրջանում հաշվարկվում են բնական աղետի պատճառած վնասները:

«Ինտերպրես» լրատվականի հետ զրույցում Գուրջաանիի շրջանի գամգեբելին՝ մարզպետ Գիա Գերգիձեն հայտարարել է, որ հարցով ձեւավորված հատուկ հանձնաժողովը այս պահին աշխատում է բնական աղետի պատճառած վնասի չափերը հասկանալու ուղղությամբ.

«Դեռեւս հստակ չեն կորուստի մասշտաբները, այս պահին իմ գործընկերները տեղում հաշվարկում են դրանք,-» ասել է Գերգիձեն: Ինչպես փոխանցում են Կախեթիի շրջանի բնակիչները՝ Արաշենդա, Դարչեթի եւ Նանիանի գյուղերում, փոթորկի եւ կարկտահարության արդյունքում լրջորեն վնասվել է ելակի եւ բանջարեղենի բերքի մեծ մասը:

Թողնել պատասխան