Վրաստանի մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացումը կառավարության օրակարգում է

«Վրաստանի մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացման նպատակով Վրաստանի սահմաններից դուրս մի  շարք մասշտաբային միջոցառումներ են ծրագրվում»,- այս մասին կառավարության մայիսի 4-ի նիստի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վարչապետը տեղեկացրել է, որ հունիսից մինչև հոկտեմբեր Ֆրանսիայում տեղի կունենա գինու փառատոնը, որը կհյուրընկալի Վրաստանը:

Կվիրիկաշվիլին այսօրվա նիստի ընթացքում հանձնարարել է տարբեր հաստատություններին առավել համակարգված աշխատել գյուղատնտեսության նախարարության հետ:

«Ֆրանսիայի գինու փառատոնը շատ կարևոր միջոցառում է, փառատոնը կղեկավարի Վրաստանի գյուղատնտեսության նախարարը, պետք է Վրաստանը ներկայացվի լավագույն տեսքով, այդ պատճառով  հարկավոր է համակարգել աշխատանքը գյուղատնտեսության նախարարութjան հետ»,-նշել է Կվիրիկաշվիլին: Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Թողնել պատասխան